ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Այս գաղտնիության մասին հայտարարությունը ներկայացնում է տեղեկատվություն Ձեր անձնական տվյալների մշակման և պաշտպանության վերաբերյալ:

 

Տվյալների մշակման գործողություն. «ԵՄ հարևաններ» ծրագրի կայք

 

Տվյալները վերահսկող մարմին. Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինություն (DG NEAR) / Միջգերատեսչական հարաբերությունների և հաղորդակցության NEAR.A2 բաժին

 

Գրանցման համար.  [DPR-EC-02019]

 

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

  1. Ներածություն
  2. Ինչու՞ և ինչպե՞ս ենք մենք մշակում Ձեր անձնական տվյալները
  3. Ի՞նչ իրավական հիմք(եր)ով ենք մենք մշակում Ձեր անձնական տվյալները
  4. Ո՞ր անձնական տվյալներ ենք մենք հավաքում՝ հետագա մշակման համար
  5. Որքա՞ն ժամանակ ենք մենք պահպանում Ձեր անձնական տվյալները
  6. Ինչպե՞ս ենք մենք պաշտպանում և պահպանում Ձեր անձնական տվյալները
  7. Ո՞վ ունի հասանելիություն Ձեր անձնական տվյալների նկատմամբ և ու՞մ են դրանք ներկայացվում
  8. Որո՞նք են Ձեր իրավունքները և ինչպե՞ս կարող եք կիրառել դրանք
  9. Կոնտակտային տեղեկատվություն
  10. Որտե՞ղ կարելի է գտնել ավելի մանրամասն տեղեկատվություն

 

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Եվրոպական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) պարտավորվում է պաշտպանել Ձեր անձնական տվյալները և հարգել Ձեր գաղտնիության իրավունքը: Հանձնաժողովը հավաքում և հետագայում մշակում է անձնական տվյալներ` համաձայն Եվրոպական խորհրդարանի ու Եվրոպական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 23-ի (ԵՄ) 2018/1725 կանոնակարգի, որն առնչվում է Միության կազմակերպությունների, մարմինների, ծառայությունների ու գործակալությունների կողմից անձնական տվյալների մշակման պարագայում ֆիզիկական անձանց պաշտպանությանը և նմանատիպ տվյալների ազատ տեղաշարժին (չեղարկելով (ԵՄ) 45/2001 կանոնակարգը):

 

Գաղտնիության մասին այս հայտարարությունում ներկայացված են Ձեր անձնական տվյալների մշակման պատճառը, մեր կողմից դրանց հավաքման, կարգաբերման և բոլոր տրամադրված անձնական տվյալների պաշտպանության ապահովման ու այդ տեղեկատվության օգտագործման եղանակները, ինչպես նաև՝ սեփական անձնական տվյալների առնչությամբ Ձեր իրավունքները: Այն նաև մատնանշում է տվյալների վերահսկման համար պատասխանատու մարմնի կոնտակտային տվյալները, որին Դուք կարող եք դիմել Ձեր իրավունքներից օգտվելու նպատակով: Այստեղ Դուք կարող եք գտնել նաև Տվյալների պաշտպանության հարցերով մասնագետի ու Տվյալների պաշտպանության եվրոպական ծառայության կոնտակտային տվյալները:

 

Ստորև ներկայացված է Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության / Միջգերատեսչական հարաբերությունների և հաղորդակցության NEAR.A2 բաժնի կողմից «ԵՄ հարևաններ» կայքի տվյալների մշակման վերաբերյալ տեղեկատվությունը:

 

 

2. ԻնՉՈՒ՞ ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ՄՇԱԿՈՒՄ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Մշակման նպատակը. Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունը / Միջգերատեսչական հարաբերությունների և հաղորդակցության NEAR.A2 բաժինը Ձեր անձնական տվյալները հավաքում և օգտագործում է Արևելյան հարևանության (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա) և Հարավային հարևանության (Ալժիր, Եգիպտոս, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Լիբիա, Մարոկկո, Պաղեստին1, Սիրիա և Թունիս) երկրներում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախագծերի ու ծրագրերի տեսանելիության բարձրացման և առաջխաղացման նպատակով՝ միջոցառումների անձնական հրավերների, ինչպես նաև Արևելյան գործընկերության (ԱլԳ) և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի (ՄԱՀԱ) տարածաշրջաններում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախագծերի  ու ծրագրերի և ԵՄ-ի հետ կապված հնարավորությունների մասին ծանուցումների ու նորությունների ուղարկման միջոցով:

 

Տվյալներն ամբողջությամբ մշակվում են թափանցիկ կերպով և օգտատերերի կողմից համաձայնության/մերժման ու նրանց տրամադրած տվյալները հատուկ նպատակներով օգտագործելու թույլտվության սկզբունքների հիման վրա:

 

Ձեր անձնական տվյալները չեն օգտագործվի՝ ելնելով ավտոմատ որոշումներ կայացնելու, ներառյալ՝ պրոֆիլավորման նկատառումներից:

 

 

3. Ի՞ՆՉ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔ(ԵՐ)ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ ՄՇԱԿՈՒՄ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Մենք Ձեր անձնական տվյալները մշակում ենք, քանզի դա անհրաժեշտ է հանրային շահերով պայմանավորված առաջադրանքների իրականացման կամ Միության որևէ հաստատությանը կամ մարմնին վերապահված պաշտոնական լիազորությունների կատարման համար (ԵՄ 2018/1725 կանոնակարգի 5-րդ հոդվածի «ենթակետ):

 

Տվյալների մշակման հիմքը սահմանված է հետևյալ միութենական օրենքով. «Եվրոպական միության մասին» պայմանագրի համախմբված տարբերակի 11-րդ հոդվածում ասվում է. «Հաստատությունները, համապատասխան միջոցների գործադրմամբ, պետք է քաղաքացիների ու ներկայացուցչական միությունների համար Միության գործունեության բոլոր ուղղությունների վերաբերյալ իրազեկված լինելու և այդ առնչությամբ իրենց կարծիքներով հանրայնորեն կիսվելու հնարավորություն ստեղծեն: Հաստատությունները պետք է բաց, թափանցիկ և կանոնավոր երկխոսություն վարեն ներկայացուցչական միությունների և քաղաքացիական հասարակության հետ»:

 

«Եվրոպական միության մասին» պայմանագրի (ԵՄՊ) 21-րդ հոդվածի 1-ին կետ. ԵՄ զարգացման համագործակցության ոլորտում ընդհանուր մանդատը և հիմնարար սկզբունքները: «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրի (ԵՄԳՊ) 4-րդ հոդվածի 4-րդ մաս և 208-ից 211-րդ հոդվածներ:

 

Բացի այդ, տվյալների մշակումը պայմանավորված է Միության ցուցաբերած ֆինանսական աջակցության տեսանելիությունն ապահովելու Եվրոպական հանձնաժողովի պարտավորությամբ, ինչը նախատեսված է Եվրոպական խորհրդարանի և Եվրոպական խորհրդի 2014 թվականի մարտի 11-ի (ԵՄ) N 236/2014 կանոնակարգի 4-րդ հոդվածի 5-րդ կետով: Նշված կանոնակարգը սահմանում է Միության արտաքին գործողությունների ֆինանսավորման միութենական գործիքների իրականացման ընդհանուր կանոններն ու ընթացակարգերը (OJ L 77, 15.3.2014):

 

Այն դեպքերում, երբ տվյալները չեն նշվում որպես պարտադիր, DG NEAR-ը Ձեր անձնական տվյալները մշակում է Ձեր համաձայնության հիման վրա (ԵՄ 2018/1725 կանոնակարգի 5-րդ հոդվածի «կետ): Տվյալներն ամբողջությամբ մշակվում են թափանցիկ կերպով և օգտատերերի կողմից համաձայնության/մերժման ու նրանց տրամադրած տվյալները հատուկ նպատակներով օգտագործելու թույլտվության սկզբունքների հիման վրա:

 

Մենք չենք մշակում հատուկ կատեգորիաների տակ ընկնող անձնական տվյալները (ԵՄ 2018/1725 կանոնակարգի 10-րդ հոդված):

 

 

4. Ո՞Ր ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԵՆՔ ՄԵՆՔ ՀԱՎԱՔՈՒՄ՝ ՀԵՏԱԳԱ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Տվյալների մշակման գործողությունն իրականացնելու նպատակով Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունը / Միջգերատեսչական հարաբերությունների և հաղորդակցության NEAR.A2 բաժինը հավաքում է հետևյալ կատեգորիաների տակ ընկնող անձնական տվյալները.

 

  • Դիմելաձև*
  • Անուն
  • Ազգանուն
  • Ծննդյան ամսաթիվ*
  • Մասնագիտություն*
  • Հետաքրքրող թեմա
  • Հետաքրքրող երկիր
  • Ծանուցման լեզու
  • Էլեկտրոնային փոստի հասցե
  • Փոստային հասցե*
  • Ծագման երկիր

 

* լրացնելու համար պարտադիր չեն:

 

Ձեր տվյալները կարող են հավաքվել նորությունների ստացման համար գրանցման ինտերֆեյսի միջոցով, որում տվյալների սուբյեկտներն ուղղակիորեն մուտքագրում են իրենց տվյալները:

 

Տվյալների սուբյեկտները աներկբայորեն տալիս են իրենց անձնական տվյալների մշակման համաձայնությունը՝ առցանց բաժանորդագրության ձևը լրացնելիս: Տվյալները կարող են հավաքվել նաև այլ աղբյուրներից, այդ թվում՝ համապատասխան միջոցառումների մասնակիցների ցանկերից, թեմային առնչվող տվյալների շտեմարաններից, ինչպես նաև տարատեսակ հանրային աղբյուրներից:

 

 

5. ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ ԵՆՔ ՄԵՆՔ ՊԱՀՊԱՆՈՒՄ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությունը / Միջգերատեսչական հարաբերությունների և հաղորդակցության NEAR.A2 բաժինը Ձեր անձնական տվյալները պահպանում է միայն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է հավաքման նպատակի կամ հետագա մշակման համար:

 

Տվյալները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ տվյալների սուբյեկտը գրանցված է, և քանի դեռ կայքը գործում է որպես DG NEAR-ի առաջխաղացման քաղաքականության գործիք: Որոշ տվյալներ կարող են պահվել ավելի երկար ժամանակահատվածի համար, եթե դա նախատեսված է ֆինանսական մարմինների կողմից (10 տարի՝ ֆինանսական գործառնությունների դեպքում) կամ աուդիտորական նպատակներով (սովորաբար՝ 7 տարի): Տվյալներն ինքնաբերաբար կհեռացվեն համապատասխան ժամանակահատվածի ավարտին, կամ երբ դրանց անհրաժեշտությունն այլևս չի զգացվի: Տեղեկատվությունն անանունացվում է բաժանորդագրումից հրաժարման դիմումի ներկայացումից հետո մեկ ամսվա ընթացքում:

 

 

6. ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՄԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒՄ ՁԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

Բոլոր անձնական տվյալներն էլեկտրոնային ձևաչափով (էլեկտրոնային նամակներ, փաստաթղթեր, տվյալների շտեմարաններ, տվյալների բեռնված փաթեթներ և այլն) պահվում են կամ Եվրոպական հանձնաժողովի, կամ էլ վերջինիս կապալառուների սերվերներում: Մշակման գործողություններն ամբողջությամբ իրականացվում են Հանձնաժողովի (ԵՄ, Եվրատոմ) 2017/46 որոշման համաձայն, որն ընդունվել է 2017 թվականի հունվարի 10-ին և վերաբերում է Եվրոպական հանձնաժողովում կապի ու տեղեկատվական համակարգերի անվտանգությանը:

 

Հանձնաժողովի կապալառուները պարտավոր են հետևել նրա անունից Ձեր տվյալների մշակման ցանկացած տեսակի գործողությանը վերաբերող պայմանագրային հատուկ դրույթին, ինչպես նաև՝ գաղտնիության պահանջներին, որոնք բխում են ԵՄ անդամ պետություններում Տվյալների պաշտպանության մասին ընդհանուր կանոնակարգի վերափոխման արդյունքում (GDPR կանոնակարգ (ԵՄ) 2016/679):

 

Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար Հանձնաժողովը մի շարք տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ է ձեռնարկել: Տեխնիկական միջոցառումները ներառում են համապատասխան գործողություններ, որոնք ուղղված են առցանց անվտանգության ապահովմանը, տվյալների կորստի ռիսկին, տվյալների փոփոխմանը կամ դրանց նկատմամբ չարտոնված մուտքին արձագանքմանը՝ հաշվի առնելով մշակման գործողությամբ պայմանավորված ռիսկն ու մշակվող անձնական տվյալների բնույթը: Կազմակերպչական միջոցառումները ներառում են անձնական տվյալների նկատմամբ մուտքի սահմանափակումը բացառապես լիազորված անձանց շրջանակի համար, ովքեր ունեն տվյալ մշակման գործողության նպատակների մասին տեղեկանալու լեգիտիմ կարիք:

 

Հավաքված անձնական տվյալները և դրանց հետ կապված բոլոր տեղեկությունները պահվում են համակարգչային սերվերների վրա` կայքի գործարկման և սպասարկման ընթացքում:

 

Էլեկտրոնային ձևաչափով անձնական տվյալներ. Ձեր անձնական տվյալների, ինչպես նաև վեբ կայքում հավաքված ցանկացած այլ տեսակի տեղեկատվության նկատմամբ մուտքը տրամադրվում է բացառապես գաղտնաբառի կիրառմամբ նույնականացման համակարգի միջոցով, որը հասանելի է օգտատերերի նեղ շրջանակի համար: Այն անմասն է Հանձնաժողովի գործունեության վերահսկման և ստուգման համար պատասխանատու մարմիններին այդ տվյալների հնարավոր փոխանցմամբ պայմանավորված անցանկալի հետևանքներից: Նշված օգտատերերը DG NEAR-ի բաժիններն են, ինչպես նաև՝ պայմանագրային հիմունքներով աշխատող պաշտոնական կապալառուները:

 

 

7.     Ո՞վ ունի հասանելիություն Ձեր անձնական տվյալների նկատմամբ ԵՎ ու՞մ են դրանք ներկայացվում

 

Ձեր անձնական տվյալների նկատմամբ հասանելիություն ստանում են Հանձնաժողովի այն աշխատակիցներն, ովքեր պատասխանատու են տվյալ մշակման գործողությունն իրականացնելու համար, ինչպես նաև լիազորված աշխատակիցները՝ «ծառայողական անհրաժեշտության» սկզբունքից ելնելով : Նշված աշխատակիցներն ենթարկվում են կանոնադրական և, անհրաժեշտության դեպքում, գաղտնիության պահպանման մասին լրացուցիչ պայմանագրերին:

 

Տվյալների վերահսկիչն ու այն մշակողներն ունեն հասանելիություն Ձեր անձնական տեղեկությունների նկատմամբ: Որպես մշակողներ կարող են հանդես գալ.

 

  • DG NEAR-ի կապալառուների աշխատակիցներն, ովքեր համակարգում են հաղորդակցական ծառայությունները՝ հավաքված անձնական տվյալների կառավարման և օգտատերերի բավարարվածության մակարդակը ստուգող հատուկ ուսումնասիրությունների անցկացման ուղղությամբ.
  • DG NEAR-ի կապալառուների աշխատակիցներն, ովքեր առցանց ծառայություններ են մատուցում DG NEAR-ի կայքի՝ www.euneighbours.eu-ի համար (օրինակ՝ կայքի ձևավորում, կայքի հոսթինգ, այդ թվում՝ ամպային ծառայություններ և այլն):

 

DG NEAR-ի կապալառուները տվյալների սուբյեկտներին լրատվական ծանուցումներ ուղարկելու համար օգտագործում են «Mandrill» էլեկտրոնային փոստային հարթակը: «Mandrill»-ը պարտավորվում է բավարարել GDPR-ի պահանջները և հետևում է 30 օրով իր սերվերներում տվյալների պահպանման քաղաքականությանը:

 

Հետագա հասանելիություն կարող է ապահովվել ԵՄ հաստատություններին (այդ թվում՝ Հանձնաժողովին, երրորդ երկրներում ԵՄ պատվիրակություններին և այլն)՝ հիմք ընդունելով ծառայողական անհրաժեշտությունը:

 

Որևէ անձնական տվյալ չի փոխանցվում այն կողմերին, որոնք գտնվում են վերոնշյալ ստացողների և իրավական շրջանակից դուրս: Տվյալները բացառապես հավաքվում և հետագայում մշակվում են գաղտնիության մասին այս հայտարարության մեջ նշված հատուկ նպատակների համար և չեն կարող օգտագործվել որևէ այլ նպատակով:

 

Յուրաքանչյուր ստացողի հիշեցվում է իր պարտավորության մասին առ այն, որ նա չպետք է օգտագործի իր ստացած տվյալներն այլ նպատակներով, քան նրանք, ինչի համար դրանք փոխանցվել են իրեն:

 

 

8.     Որո՞նք են Ձեր իրավունքները ԵՎ ինչպե՞ս կարող եք կիրառել դրանք

 

Որպես «տվյալների սուբյեկտ»՝ Դուք ունեք հստակ իրավունքներ՝ համաձայն ԵՄ 2018/1725 կանոնակարգի III գլխի (հոդվածներ 14-25). մասնավորապես՝ Ձեր անձնական տվյալների նկատմամբ մուտքի և դրանցում փոփոխություններ կատարելու իրավունք, եթե Ձեր անձնական տվյալները ճշգրիտ չեն կամ թերի են: Անհրաժեշտության դեպքում, Դուք իրավունք ունեք ջնջել Ձեր անձնական տվյալները, սահմանափակել Ձեր անձնական տվյալների մշակման գործընթացը, վիճարկել Ձեր անձնական տվյալների մշակումը, ինչպես նաև ունեք տվյալների դյուրանցման իրավունք:

 

Դուք իրավունք ունեք վիճարկել Ձեր անձնական տվյալների մշակումը, որն օրինականորեն իրականացվում է համաձայն 5-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի` Ձեր մասնավոր իրավիճակի վերաբերյալ հիմքերով:

 

Դուք Ձեր անձնական տվյալները Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությանը (DG NEAR) / Միջգերատեսչական հարաբերությունների և հաղորդակցության NEAR.A2 բաժնին տրամադրելու համաձայնություն եք տվել՝ ընթացիկ մշակման գործողություններ իրականացնելու համար: Դուք կարող եք ցանկացած պահի հետ կանչել Ձեր համաձայնությունը` այդ մասին տեղեկացնելով տվյալների վերահսկիչին: Ետկանչը չի ազդի դրանից առաջ իրականացված մշակման գործընթացի օրինականության վրա:

 

Դուք կարող եք օգտվել Ձեր իրավունքներից` կապ հաստատելով Տվյալները վերահսկող մարմնի կամ, կոնֆլիկտի առկայության դեպքում, Տվյալների պաշտպանության հարցերով մասնագետի հետ: Անհրաժեշտության դեպքում, Դուք կարող եք դիմել նաև Տվյալների պաշտպանության եվրոպական ծառայությանը: Վերջիններիս կոնտակտային տեղեկատվությունը ներկայացված է ստորև՝ 9-րդ մասում:

 

Եթե ցանկանում եք օգտվել Ձեր իրավունքներից մշակման մեկ կամ մի քանի հատուկ գործողությունների համատեքստում, ապա խնդրում ենք ձեր հայցում ներկայացնել դրանց նկարագրությունը (այսինքն ՝ դրանց գրանցման համարները, ինչպես որ նշված է ստորև՝ 10-րդ մասում):

 

 

9. Կոնտակտային տեղեկատվություն

 

  • Տվյալները վերահսկող մարմին

 

Եթե ցանկանում եք օգտվել ԵՄ 2018/1725 կանոնակարգով սահմանված Ձեր իրավունքներից, կամ եթե ունեք մեկնաբանություններ, հարցեր կամ մտահոգություններ, կամ եթե ցանկանում եք բողոք ներկայացնել Ձեր անձնական տվյալների հավաքման և օգտագործման վերաբերյալ, ապա խնդրում ենք կապ հաստատել Տվյալները վերհսկող մարմնի՝ Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության (DG NEAR) / Միջգերատեսչական հարաբերությունների և հաղորդակցության NEAR.A2 բաժնի հետ՝ օգտագործելով այդ նպատակի համար նախատեսված փոստարկղը՝ NEAR-A2@ec.europa.eu:

 

  • Տվյալների պաշտպանության հարցերով Եվրոպական հանձնաժողովի մասնագետ

 

ԵՄ 2018/1725 կանոնակարգի ներքո Ձեր տվյալների մշակման հետ կապված հիմնահարցերի մասով կարող եք կապվել տվյալների պաշտպանության հարցերով մասնագետի հետ (DATA-PROTECTION-OFFICER@ec.europa.eu):

 

  • Տվյալների պաշտպանության եվրոպական ծառայություն (EDPS)

 

Դուք իրավունք ունեք դիմելու (այսինքն՝ կարող եք բողոք ներկայացնել) Տվյալների պաշտպանության եվրոպական ծառայությանը (edps@edps.europa.eu), եթե կարծում եք, որ Տվյալները վերահսկող մարմնի կողմից Ձեր անձնական տվյալների մշակման արդյունքում խախտվել են ԵՄ 2018/1725 կանոնակարգով սահմանված Ձեր իրավունքները:

 

 

10.   Որտե՞ղ կարելի է գտնել ավելի մանրամասն տեղեկատվություն

 

Տվյալների պաշտպանության հարցերով Եվրոպական հանձնաժողովի մասնագետը գրանցման ռեգիստրում հրապարակում է Հանձնաժողովի կողմից անհատական տվյալների մշակման բոլոր գործողությունները, որոնք փաստաթղթավորվել և ներկայացվել են իրեն: Նշված ռեգիստր կարելի է մուտք գործել՝ այցելելով հետևյալ հղումով՝ http://ec.europa.eu/dpo-register:

 

Տվյալների մշակման այս հատուկ գործողությունները Տվյալների պաշտպանության հարցերով Եվրոպական հանձնաժողովի մասնագետի հանրային ռեգիստրում գրանցված են հետևյալ համարի ներքո. DPR-EC-02019:

 

 


 

 

1 Այս հիշատակումը չի կարող մեկնաբանվել որպես Պաղեստինի պետության ճանաչում և չի կարող վնասել այս հարցում ԵՄ անդամ պետությունների առանձին դիրքորոշումներին: