ՓԱՍՏԵՐ ԵՎ ԹՎԵՐ ԵՄ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

17-03-2020
ՓԱՍՏԵՐ ԵՎ ԹՎԵՐ ԵՄ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՓԱՍՏԵՐ ԵՎ ԹՎԵՐ ԵՄ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները հիմնված են ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) վրա, որը ժամանակակից, հավակնոտ փաստաթուղթ է: Այն ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակներում ու 2018թ. հունիսի 1-ից մտել է ժամանակավոր կիրարկման փուլ: Այս համաձայնագիրը Հայաստանի ու ԵՄ-ի համար ի շահ ՀՀ քաղաքացիների համատեղ աշխատանքի հիմք է ապահովում՝ հանուն ժողովրդավարության ու մարդու իրավունքների ամրապնդման, նոր աշխատատեղերի ու գործարար հնարավորությունների ստեղծման, ավելի արդար կանոնների, ապահովման և անվտանգության բարելավման, ավելի մաքուր շրջակա միջավայրի, ինչպես նաև՝ ավելի լավ կրթության ու հետազոտական հնարավորությունների:

ԵՄ-ն Հայաստանում իրականացվող բարեփոխումների առանցքային գործընկերն է: «Թավշյա հեղափոխությունից» հետո ԵՄ-ն ավելացրեց իր աջակցության ծավալները և 2019 թվականներին դրամաշնորհային տարեկան հատկացումները հասցրեց 65 միլիոն եվրոյի: ԵՄ-ն իր ներկայիս պորտֆելի էական մասն ուղղում է նոր կառավարության բարեփոխումների օրակարգին, մասնավոր հատվածի զարգացմանը, կրթությանն ու թիրախային տարածաշրջանների զարգացմանը: Բացի այդ, 2014թ.-ից ի վեր խառը վարկերի և դրամաշնորհների տեսքով ավելի քան 1 միլիարդ եվրո է ներդրվել էներգետիկայի, գյուղատնտեսության ու տրանսպորտի հատվածներում: