Ուժեղ կանայք, ուժեղ հասարակություն¦ տեղեկագիր

07-03-2021
Ուժեղ կանայք, ուժեղ հասարակություն¦ տեղեկագիր
Ուժեղ կանայք, ուժեղ հասարակություն¦ տեղեկագիր

Եվրոպական միությունը 60 տարի շարունակ անխոնջ կերպով աշխատել է կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ և վերջիններիս իրենց ամբողջական ներուժն իրացնելու հնարավորություն է ընձեռել: Գենդերային հավասարությունը ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության սրտում է: Այն կենսական նշանակություն ունի ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց անձնական կյանքում և նաև վճռական նշանակություն ունի երկարաժամկետ ժողովրդավարական զարգացման համար: Հայաստանի հետ իր համագործակցության շրջանակներում ԵՄ-ն բերում է իրական փոփոխություններ՝ ուժեղացնելով գործարարությամբ զբաղվող կանանց, ապահովելով որակյալ կրթության հնարավորություններ և առաջ մղելով արդար հասարակության գաղափարը:

Ի՞նչ է արվում

 

  • Գենդերային գործողությունների ծրագրեր

     Պետական քաղաքականություններում գենդերային հիմնահարցերի հաշվի առնում և գենդերային հարցերով       վիճակագրության ձևավորում

  • Նոր և բարելավված օրենսդրություն

     Հակախտրականության և ընտանեկան բռնության մասին օրենքների ընդունում և կիրառում

  • Ավելի շատ կանայք բիզնեսում

     Տեղական բանկերի միջոցով վարկերի հասանելիության ապահովում կանանց կողմից ղեկավարվող                     ձեռնարկությունների համար

  • Ուսումնական և կարիերայի նոր հնարավորություններ

     Եվրոպայում փոխանակման ծրագրերի լայն առաջարկ՝ «Էրազմուսծրագրի միջոցով

  • Երիտասարդ կին առաջնորդներ

     Երիտասարդ կանանց ակտիվ մասնակցության խթանում՝ «ԵՄ-ն երիտասարդների համար» (EU4Youth)               ծրագրի միջոցով

 

Կանայք բիզնեսում

ԵՄ-ն Հայաստանում կին ձեռներեցներին աջակցում է «Կանայք բիզնեսում» ծրագրի միջոցով, որն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից (ՎԶԵԲ): Ծրագրի միջոցով աջակցությունը ներառում է կանանց կողմից ղեկավարվող կազմակերպություններին գործարար խորհրդատվության, ուսուցման և մենթորության տրամադրում, ինչպես նաև՝ տեղական բանկերին տրամադրված հատուկ վարկային գծերի միջոցով ֆինանսավորում:

Իմացիր, թե ինչպես կարող ես մասնակցել՝ www.ebrdwomeninbusiness.com

2019 թ.-ին Հայաստանում 226 կին ձեռներեցներ ՓՄՁ-ների համար ԵՄ աջակցության ծրագրերի շրջանակներում գրեթե 1 միլիոն եվրո ընդհանուր ծավալով վարկեր, իսկ 143-ն էլ՝ ավելի քան 1,5 միլիոն եվրո ծավալով դրամաշնորհներ ստացան: Ավելի քան 2500-ը օգտվել են խորհրդատվական ծառայություններից: Աջակցություն ստացած ընկերությունների շրջանառությունն աճել է գրեթե 36 միլիոն եվրոյով, իսկ աջակցության արդյունքում ստեղծվել է 1592 նոր աշխատատեղ:

«Լսեցի, որ Սևանում կա նորարարական բիզնես կենտրոն, որն օգնում է երիտասարդներին, ովքեր ունեն գաղափար, բայց չգիտեն որտեղից սկսել»:

«Քաղաքապետները հանուն տնտեսական զարգացման» ծրագրի շնորհիվ Զոյա Սաֆարյանը սովորեց բիզնես պլան մշակել և այժմ նպատակ ունի մարքեթինգային կենտրոն բացել:

Հայաստանում կին ձեռներեցները հնարավորություն ունեն օգտվելու նաև «ԵՄ-ն բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության ներքո տրամադրվող մի շարք այլ ֆինանսավորման ու խորհրդատվական ծառայություններից:

Իմացիր ավելին՝ www.eu4business.eu/armenia

Հնարավորություններ երիտասարդ կանանց համար

ԵՄ-ն իր «Էրազմուս +» ծրագրի միջոցով Հայաստանում երիտասարդ կանանց և տղամարդկանց Եվրոպայում փոխանակման հնարավորությունների լայն ընտրանի է առաջարկում:

«Էրազմուս +»-ի փոխանակումները ներառում են.

«Գյուղական փոստային բաժանմունքից ուղարկված դիմումն ինձ համար չորս տարբեր երկրներում ուսում ստանալու ճանապարհ հարթեց և սահմանեց կարիերայիս ուղղությունը»Սաթենիկ Խաչատրյանն «Էրազմուս +» ծրագրի շրջանակներում սովորել է Նորվեգիայում, Իռլանդիայում, Մալթայում և Շվեդիայում: Այժմ նա վերադարձել է հայրենիք և աշխատում է երեխաների պաշտպանության ու կրթության ոլորտում:

 

  • 2015 – 2019 թթ. ժամանակահատվածում Հայաստանից 2491 ուսանողներ ու դասախոսներ ԵՄ ֆինանսավորման շնորհիվ հնարավորություն են ստացել սովորելու կամ դասավանդելու ԵՄ տարածքում: Հայաստանից 100 մագիստրանտներ ստացել են ամբողջական «Էրազմուս» կրթաթոշակ:
  • Շուրջ 8000 երիտասարդներ և երիտասարդական ոլորտի աշխատողներ մասնակցել են կարճաժամկետ փոխանակումային, շարժունակության, վերապատրաստման և կամավորական ծրագրերի:

Իմացիր ավելին՝ «Էրազմուս -ը՝ Հայաստանում. բոլոր հարցերի պատասխանները՝ www.euneighbours.eu/en/east/stay-informed/cards/erasmus-armenia

ԵՄ-ն երիտասարդների համար (EU4Youth)

  • EU4Youth-ը երիտասարդներին աջակցում է աշխատանքային հմտություններ զարգացնելու գործում, խրախուսում և ներդրումներ է կատարում երիտասարդական ձեռներեցության ուղղությամբ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով խոցելի և անապահով համայնքների վրա:
  • ԵՄ-ն սահմանել է նպատակ՝ «EU4Youth» ծրագրի շրջանակներում տրամադրվող աջակցության 75%-ը երիտասարդ կանանց ուղղելու վերաբերյալ:
  • EU4Youth-ը ֆինանսավորում է Հայաստանում ակտիվ 5 դրամաշնորհային ծրագիր:
  • 2018-2020 թթ. ժամանակահատվածում Հայաստանում 3461 երիտասարդ կին օգտվել են «EU4Youth» դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում կազմակերպված դասընթացներից և սեմինարներից, 147-ը մասնակցել են պրակտիկաների, 86-ն՝ աջակցություն ստանալուց հետո, դարձել են ինքնազբաղված, իսկ 12-ն էլ ստացել են դրամաշնորհներ՝ իրենց բիզնեսը հիմնելու համար:

www.euforyouth.eu

 

«Ես սիրահարվեցի այս աշխատանքին: Ծրագիրն ինձ հնարավորություն տվեց նոր մասնագիտություն ու հավելյալ հմտություններ ձեռք բերել»:

Սվետա Խաչատրյանը հաշմանդամություն ունեցող իգական սեռի առաջին ներկայացուցիչն է Գավառում, ով EU4Youth-ի աջակցությամբ որոշել է զբաղվել անասնաբուժությամբ։

Արդար հասարակություն

ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց համար արդարադատության մատչելիության ապահովում» ծրագիրն աջակցում է Հայաստանին՝ կանանց իրավունքների միջազգային ստանդարտները ներքին օրենսդրությունում կիրարկելու գործում: Ծրագիրն օրինապահ մարմինների պաշտոնատար անձանց աջակցել է ընտանեկան բռնության դեպքերի ժամանակ իրենց գործողությունները համակարգելու գործում:

«Այս դասընթացների ընթացքում մենք բավական մեծ փոփոխություն արձանագրեցինք օրինապահ մարմինների պաշտոնյաների պատկերացումներում. նրանք սկսեցին գիտակցել, որ այս չարիքի դեմ պայքարի համար իրենք հատուկ գենդերային մոտեցման կարիք ունեն»:

Լիզա Գրիգորյան, Երևանի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Իմացիր ավելին՝ https://www.coe.int/en/web/genderequality/strengthening-access-to-justice-for-women-victims-of-violence-2019-2021-

ԵՄ–ն հանուն գենդերային հավասարության (EU4Gender Equality)

Եվրոպական միության կողմից Արևելյան գործընկերության շրջանակներում ֆինանսավորվող այս տարածաշրջանային ծրագիրը նպատակ ունի ամրապնդել կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներն ու հնարավորությունները՝ գենդերային դերերի շուրջ սոցիալական ընկալումները փոխելու, գենդերային կարծրատիպերը հաղթահարելու և երեխաների խնամքի և այլ տնային պարտականությունների հարցերում տղամարդկանց մասնակցությունը մեծացնելու միջոցով:

COVID-19 համավարակի ընթացքում դպրոցների փակման ադրյունքում ընտանիքների և հատկապես կանանց ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ ծրագիրը նախաձեռնել է «Look Beyond» խորագրով նոր արշավ, որը հասարակությանը խրախուսում է նայել տղամարդկանց և կանանց ավանդական դերերից անդին, որտեղ տնային գործերը և երեխաների խնամքը սեռ չեն ճանաչում:

Իմանալ ավելին՝ ԵՄ–ն հանուն գենդերային հավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և գենդերային բռնության