ՔՀԿ ՉԱՓԻՉ՝ քաղաքացիական հասարակության միջավայրի գնահատում Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան 2020)

31-12-2020
ՔՀԿ ՉԱՓԻՉ՝ քաղաքացիական հասարակության միջավայրի գնահատում Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան 2020)
ՔՀԿ ՉԱՓԻՉ՝ քաղաքացիական հասարակության միջավայրի գնահատում Արևելյան…

Սույն զեկույցը ներկայացնում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) բարենպաստ միջավայրի գնահատման նպատակով 2019 թվականին կազմված «ՔՀԿ չափիչ» զեկույցի թարմացված տարբերակը և ներառում է 2019 թվականի հոկտեմբեր - 2020 թվականի հուլիս ժամանակահատվածում տեղ գտած համապատասխան զարգացումները:

«ՔՀԿ չափիչը» ԵՄ արևելյան գործընկեր վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա) քաղաքացիական հասարակության միջավայրը գնահատելու գործիք է: Այն բաղկացած է 10 տարբեր ոլորտների ստանդարտներից և ցուցանիշներից, որոնք օգտագործվում են իրավական և գործնական միջավայրի գնահատման նպատակով: Այն մշակվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Առաջընթացի դիտարկում, գործողության խրախուսում» ծրագրի շրջանակներում և կիրառվել է «Ոչ առևտրային իրավունքի եվրոպական կենտրոնի» և Արևելյան գործընկերության երկրների մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից:

Հայաստանում ծրագրի գործընկերը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն է (ԹԻՀԿ): Այս զեկույցը մշակվել է իրավական ակտերի, վերջերս իրականացված հետազոտությունների և այլ նյութերի վերլուծության, ինչպես նաև փորձագիտական հարցազրույցների և խորհրդակցությունների միջոցով: Զեկույցն արտացոլում է «ՔՀԿ չափիչի» 10 ոլորտների առանցքային զարգացումները և առաջարկություններ ներկայացնում ՔՀԿ միջավայրի բարելավման առաջնահերթությունների վերաբերյալ: