Քաղաքացիների ամփոփ տեղեկագիր 2020 - Հայաստան

04-12-2020
Քաղաքացիների ամփոփ տեղեկագիր 2020 - Հայաստան
Քաղաքացիների ամփոփ տեղեկագիր 2020 - Հայաստան

EU4Business-ը Եվրոպական միության հովանու ներքո գործող նախաձեռնություն է, որն ընդգրկում է Արևելյան գործընկեր 6 երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում ՓՄՁ-ներին ուղղվող ԵՄ ողջ աջակցությունը:

Նախաձեռնությունն Արևելյան գործընկեր 6 երկրների համար հրապարակել է «Քաղաքացիների ամփոփ տեղեկագրեր»՝ նախորդ տարվա ընթացքում տարածաշրջանում և յուրաքանչյուր երկրում արձանագրված հիմնական արդյունքների մասին ակնարկով:

«EU4Business» նախաձեռնության միջոցով 2019 թ.-ին աջակցություն է ցուցաբերվել 78,995 ՓՄՁ-ի, ինչի արդյունքում ստեղծվել է լրացուցիչ 1,3 մլրդ եվրո եկամուտ և 117,254 նոր աշխատատեղ, դրանց շրջանառությունն աճել է 16,1%-ով, իսկ արտահանման ծավալները՝ 5,9%-ով:

Սույն փաստաթղթում ներկայացված է հայաստանյան փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) ԵՄ-ի կողմից տրամադրվող աջակցության ամփոփ նկարագիրը, այդ աջակցության արդյունքները, հիմնական սկզբունքները և հաջողության պատմությունները: