Հանրային կարծիքի ուսումնասիրություն – 2018. Հայաստան

10-07-2018
Հանրային կարծիքի ուսումնասիրություն 2018. Հայաստանյան զեկույց՝ անգլերեն
Հանրային կարծիքի ուսումնասիրություն 2018. Հայաստանյան զեկույց՝ անգլերեն

«EU NEIGHBOURS east» նախագիծը, ACT ընկերության հետ համատեղ, հասարակական կարծիքի ուսումնասիրություններ է իրականացնում Արևելյան գործընկերության վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)՝ տարեկան կտրվածքով:

 

2018թ. հարցման արդյունքների համաձայն՝

  • Հայաստանում աճում են ԵՄ-ամետ տրամադրությունները. հայաստանցիների 48%-ը դրական պատկերացում ունի Եվրոպական Միության վերաբերյալ, ինչպես 2017թ.-ին: Եվրոպական Միության վերաբերյալ բացասական կարծիքներ ունեցող անձանց թիվը կազմում է ընդամենը 8%:
  • Հայաստանցիների 80%-ը (4%-ով բարձր, քան 2017թ.-ին) Եվրոպական Միության հետ հարաբերությունները լավ է գնահատում, ինչն էապես գերազանցում է տարածաշրջանային միջին ցուցանիշը (63%):
  • Հայաստանի բնակչության 70%-ը վստահում է ԵՄ-ին (5%-ով բարձր, քան 2017թ.-ին), մինչդեռ Եվրասիական Տնտեսական Միության հանդեպ վստահության ցուցանիշը (48%) նվազել է:
  • Հայերի 69%-ը (4%-ով բարձր, քան 2017թ.-ին) տեղյակ է ԵՄ-ի կողմից երկրին տրամադրվող ֆինանսական աջակցության մասին, իսկ երկու երրորդը կարծում է, որ այդ աջակցությունն արդյունավետ է (66%, ինչն ավելի բարձր է 2016թ.-ի ցուցանիշի (62%) և ԱլԳ երկրների միջին տարածաշրջանային ցուցանիշի (48%) համեմատ):

 

Տարեկան հարցումների նպատակն է ուսումնասիրել և ավելի լավ հասկանալ Եվրոպական Միության և վերջինիս հետ իրենց երկրների համագործակցության վերաբերյալ ԵՄ Արևելյան գործընկեր երկրների քաղաքացիների կարծիքն ու իրազեկվածության աստիճանը: Հարցումներն ընդգրկում են հետևյալ լայն թեմաները.

  • ԵՄ-ի վերաբերյալ ընդհանուր ընկալումները
  • ԵՄ-ի հետ ասոցացվող արժեքները
  • Սեփական երկրի հետ ԵՄ-ի հարաբերությունների գնահատում
  • ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության վերաբերյալ իրազեկվածության աստիճան և դրա արդյունավետության գնահատում
  • Տեղեկատվության աղբյուրներ
  • Երկրի գնահատում և ապագայի վերաբերյալ սպասումներ

 

Հանրային կարծիքի 2018թ. ուսումնասիրության արդյունքների տարածաշրջանային համատեսքին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

ԵՄ-Հայաստան համագործակցության մասին ավելին իմանալու համար այցելեք այստեղ: