ԵՄ-Ն ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

20-09-2019
ԵՄ-Ն ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՄ-Ն ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ…

Հետազոտությունները և նորարարությունները նպաստում են արտադրողականության բարձրացմանը, ավելի շատ աշխատատեղերի ստեղծմանը, մրցունակության բարելավմանն ու տնտեսական աճի խթանմանը: Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում ԵՄ-ն այս ամենը խթանում է «EU4Innovation» նախաձեռնության միջոցով, որն օժանդակում է տարբեր անհատներին, ուսանողներին, հետազոտողներին, ընկերություններին և կրթական հաստատություններին՝ ֆինանսավորելով բազմաթիվ բնագավառներում: ԵՄ-ն նաև համատեղ աշխատանք է տանում ազգային իշխանությունների հետ՝ հետազոտությունների և նորարարությունների տիրույթում գործընկեր երկրների արդիականացման և մրցունակության բարձրացման նպատակով: