20 թիրախային արդյունք 2020թ. համար. ապահովելով շոշափելի արդյունքներ քաղաքացիների համար

24-11-2017
20 թիրախային արդյունք 2020թ. համար. ապահովելով շոշափելի արդյունքներ քաղաքացիների համար
20 թիրախային արդյունք 2020թ. համար. ապահովելով շոշափելի արդյունքներ…

2009թ.-ին որպես համատեղ քաղաքական նախաձեռնություն մեկնարկած Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) նպատակ ունի խորացնել և ամրապնդել, մի կողմից, Եվրոպական Միության և վերջինիս անդամ պետությունների ու, մյուս կողմից, նրա արևելյան հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի միջև հարաբերությունները:

Այդ շրջանակներում բոլոր գործընկերները պարտավորվել են շոշափելի օգուտներ բերել տարածաշրջանի քաղաքացիների ամենօրյա կյանքում՝ կենտրոնանալով 2020թ. 20 թիրախային արդյունքներին հասնելու վրա՝ չորս առաջնահերթ կարևորության ուղղություններում.

  • ավելի ուժեղ տնտեսություն
  • ավելի ուժեղ կառավարում
  • ավելի ուժեղ հասարակություն
  • ավելի ուժեղ կապակցելիություն