ՎԶԵԲ-ը գործարկում է առցանց դատարաններ փոքր հայցերի համար

26-03-2021
Photo: European Union
Photo: European Union

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) գործարկում է պիլոտային ծրագիր` փոքր հայցերի համար առցանց դատարանների ստեղծման գործում երկրներին օգնելու նպատակով:

Փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ներ) կողմից իրենց իրավունքներն ու շահերն արդյունավետորեն պաշտպանելու և առևտրային վեճերի լուծման ծախսերը կրճատելու գործընթացին օգնելու համար ՎԶԵԲ-ն առցանց դատարաններ կներդնի Արևմտյան Բալկաններում, Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում: Առաջին դատական նիստը նախատեսվում է անցկացնել Ուկրաինայի համար։ Ըստ ՎԶԵԲ-ի հետազոտության տվյալների՝ Կիևում գործող ընկերությունների 49 տոկոսը դատարանները լուրջ կամ շատ լուրջ խոչընդոտ են համարում իրենց գործունեության համար:

Առցանց դատարանները ենթադրում են, որ վեճերի լուծման վարույթն իրականացվում է բացառապես առցանց կարգով՝ հայցադիմումը ներկայացնելուց մինչև վճռի կայացում: Այս դատարանները հասանելի են անմիջապես դատավարության կողմերի և նրանց ներկայացուցիչների համար ու համալրված են արդարադատության հասանելիությունը և դատավարությանը մասնակցությունը հեշտացնող ծառայություններով ու գործիքներով։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն