Թմրամիջոցներով պայմանավորված արտակարգ իրավիճակների եվրոպական ցանցը պատրաստվում է կանխել թմրանյութերի օգտագործման հետ կապված առողջական վնասները հարևան երկրներում

15-01-2021
Photo: European Union
Photo: European Union

Թմրամիջոցներով պայմանավորված արտակարգ իրավիճակների եվրոպական ցանցը (Euro-DEN Plus) նախատեսում է ընդլայնվել և նոր հիվանդանոցային «հերթապահ» կենտրոններ բացել ԵՄ հարևանության մի շարք երկրներում: Նոր կենտրոնները կտեղակայվեն ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Monitoring Drugs» (EU4MD) նախագծում ներգրավված երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:

Հիվանդանոցների անհետաձգելի օգնության ստորաբաժանումներից ստացվող տվյալները ցույց են տալիս, որ ամեն տարի Եվրոպայում հազարավոր մարդիկ ունենում են թմրանյութերի օգտագործման հետ կապված թունավորում և այլ ծանր վնասներ, որոնք հանգեցնում են շտապ հոսպիտալացման: Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոնի (EMCDDA) աջակցությամբ Euro-DEN Plus-ը մշտադիտարկում է Եվրոպայում թմրամիջոցների հետ կապված արտակարգ դրսևորումները` առողջության վրա թմրամիջոցների օգտագործման առաջացրած սուր վնասների մասին եզակի տեղեկատվություն հավաքելու նպատակով:

Euro-DEN Plus ցանցն արդեն իսկ ընդհանուր առմամբ 28 հերթապահ կենտրոն է միավորում ԵՄ 18 անդամ պետություններում, Նորվեգիայում, Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում: Նոր կենտրոնները ոչ միայն կընդլայնեն տվյալների մշտադիտարկման աշխարհագրական ընդգրկումը, այլև կամրապնդեն ցանցն ու կաջակցեն նոր տարածաշրջաններում թմրամիջոցների հետ կապված սուր վնասների մոնիտորինգին:

ԵՄ կողմից ֆինանսավորվող և EMCDDA-ի կողմից 2019-ի հունվարին գործարկված «EU4Monitoring Drugs» եռամյա նախագիծն աջակցում է եվրոպական հարևանության տարածքում թմրամիջոցների հետ կապված առողջապահական և անվտանգային սպառնալիքները հայտնաբերելու ու դրանց արձագանքելու ազգային և տարածաշրջանային պատրաստությանը:

Euro-DEN ցանցը հարևան երկրներ ընդլայնելու որոշումը քննարկվել է հունվարի 11-ին տեղի ունեցած ցանցի մեկնարկային նիստի ժամանակ, որին մասնակցել են EU4MD-ի փորձագետներ և Արևմտյան Բալկանների գործընկերներ: 12 երկրների 25 փորձագետների մասնակցությամբ հանդիպումը նպատակ ուներ առաջիկա կենտրոնների ներկայացուցիչներին ծանոթացնել «Euro-DEN Plus» նախագծի և դրա տվյալների հավաքագրման մոդելի հետ:

Իմանալ ավելին

Մամուլի հաղորդագրություն

«EU4Monitoring Drugs» նախագծի վեբկայք