Եվրոպական միության ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի շնորհիվ երեխաները կվերադառնան դպրոց

29-04-2021
Photo: European Union
Photo: European Union

Ամբողջ աշխարհում շուրջ 897 միլիոն դպրոցական համավարակի պատճառով բախվել են կրթության ընդհատումների խնդրի հետ: Այս առնչությամբ Եվրոպական միությունն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ը սոցիալական ցանցերում մեկնարկել են տեսաարշավ՝ երեխաների կրթության առաջնահերթության խնդրին ուշադրություն հրավիրելու նպատակով:

Արշավի շրջանակներում թողարկված առաջին տեսահոլովակն ուղղված է աջակցելու այն ծնողներին, ովքեր դժվարություններ ունեն երեխաների կողմից տնային աշխատանքները կատարելու առնչությամբ: Տեսահոլովակը հենց այդպես էլ վերնագրված է. «5 միջոց՝ ստիպելու ձեր երեխաներին կատարել տնային աշխատանքը»:

Արշավի շրջանակներում ակնկալվում է ապահովել 100 միլիոն մարդու ընդգրկում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ քաղաքականություն մշակողների: #EU4Children և #ForEveryChild պիտակներով տեսանյութը ներկայացնում է որոշ դժվարություններ, որոնց բախվում են երեխաներն ամբողջ աշխահում՝ լիարժեք կրթություն ստանալիս: Տեսանյութում օգտագործվում են ծնողների և համայնքների համար առաջին հայացքից պարզ խորհուրդներ առ այն, թե ինչպես աջակցել իրենց երեխաների ուսմանը՝ ընդգծելով երեխաների կանոնավոր դպրոց հաճախելու անհրաժեշտությունը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն