Եվրոպական համալսարանական ինստիտուտը և Վիշեգրադի միջազգային հիմնադրամը եվրոպական ինտեգրման ուղղվածությամբ կրթաթոշակներ են առաջարկում ԱլԳ երկրների գիտնականներին

12-03-2021
Photo: European Union
Photo: European Union

Եվրոպական համալսարանական ինստիտուտը (ԵՀԻ) և Վիշեգրադի միջազգային հիմնադրամը (ՎՄՀ) ԵՄ Արևելյան գործընկերության տարածաշրջանից երիտասարդ գիտնականներին հրավիրում են մասնակցել դրամաշնորհային ծրագրին` ԵՀԻ-ում գործող Եվրոպական միության պատմական արխիվներում եվրոպական ինտեգրման ուղղվածությամբ հետազոտություն իրականացնելու համար:

Դիմելու իրավունք ունեն բոլոր նրանք, ովքեր ունեն մագիստրոսական աստիճան, ինչպես նաև ասպիրանտներն ու գիտական աստիճան ունեցող հետազոտողները կամ համալսարանական դասախոսները, ովքեր մագիստրոսական կամ դոկտորական աստիճան ստացել են սույն դիմումին նախորդող տասը տարվա ընթացքում և ովքեր ներկայումս գիտական պաշտոն են զբաղեցնում:

Հաջողակ դիմորդները եվրոպական ինտեգրմանը վերաբերող հրատարակություն (թեզ, դիսերտացիա, գիրք կամ գիտական հոդված) կպատրաստեն հումանիտար և սոցիալական գիտությունների որևէ առարկայի շրջանակներում, ներառյալ իրավունքը, պատմությունը, քաղաքագիտությունը, տնտեսագիտությունը, սոցիոլոգիան, հանրային կառավարումը:

2021 և 2022 թվականների ընթացքում կտրամադրվի մինչև տասը դրամաշնորհ: Քանի դեռ ընթացիկ հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում սահմանափակված է Ֆլորենցիա մեկնելը, դրամաշնորհառուներին կթույլատրվի իրենց հետազոտություններն իրականացնել տեղերում` հնարավորություն ստանալով օգտվել ԵՀԻ միջազգային գիտական համայնքի կարողություններից: Այնուամենայնիվ, ԵՄՊԱ-ն կառաջարկի նաև հետազոտողներին անհրաժեշտ արխիվային ֆայլերի թվայնացում՝ ըստ այդմ ապահովելով դրամաշնորհային ծրագրի գործառնական շարունակականությունը:

2021-2022 թթ. դրամաշնորհային ծրագիրը տարեկան նախատեսում է հայտերի ընդունման երկու վերջնաժամկետ՝ ապրիլի 30-ին և հոկտեմբերի 31-ին:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Վիշեգրադի միջազգային հիմնադրամ (ՎՄՀ)