Երիտասարդ եվրոպական դեսպանները Սուրբ Վալենտինի օրը նշում են՝ նոր անդամների հրավիրելով

14-02-2021
Photo: European Union
Photo: European Union

Եվրամիության «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (ԵԵԴ) նախաձեռնությունն այս տարի Արևելյան գործընկերության երկրներում նշում է Վալենտինի օրը՝ ավելի շատ երիտասարդների հրավիրելով միանալ ցանցին:

ԵԵԴ նախաձեռնությունն իր ցանցի անդամներին առաջարկում է կամավորության, կարիերայի զարգացման և երիտասարդական առաջնորդության հնարավորություններ: Բազմաբնույթ առցանց և ոչ անցանց միջոցառումների միջոցով դեսպաններն իրենց տեղական համայնքներում խթանում են երիտասարդների միջև համագործակցությունը, ամրապնդում փոխըմբռնումը, օգնում տեսակետներ ձևավորել ԵՄ-ի և արևելյան հարևանների հետ նրա հարաբերությունների վերաբերյալ:

Հայտերի ընդունումը բաց է 16-ից 26 տարեկան բոլոր ցանկացողների համար՝ Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ադրբեջանից և Ուկրաինայից, ինչպես նաև ԵՄ անդամ երկրներից ու Միացյալ Թագավորությունից:

2016 թվականին ծրագրի մեկնարկից ի վեր բազմաթիվ ուսանողներ, երիտասարդ մասնագետներ և առաջնորդներ կամավոր հիմունքներով ժամանակ են հատկացրել ու գործել որպես երիտասարդ եվրոպական դեսպաններ՝ կազմակերպելով հարյուրավոր գործողություններ, մասնակցելով միջազգային միջոցառումների կամ ներգրավվելով երիտասարդ եվրոպական հարևանների ավելի քան 8,000 անդամ ունեցող ֆեյսբուքյան ցանցում:

Ներկայումս ակտիվ գործող դեսպաններ կան արևելյան գործընկեր բոլոր վեց երկրներում, ԵՄ անդամ 27 պետություններում և Մեծ Բրիտանիայում, որոնք ներկայացնում են ավելի քան 34 ազգություններ:

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը հիմնվել է 2016 թվականի հունիսին Եվրամիության «Բաց հարևանություն» (OPEN Neighbourhood) ծրագրի մաս կազմող «ԵՄ արևելյան հարևանություն» (EU NEIGHBORS east) նախագծի շրջանակներում: Հայտերի ընդունման համակարգը փակվել է անցյալ տարվա նոյեմբերից, երբ պաշտոնապես ավարտվեց ԵՄ–ի «Բաց հարևանություն» ծրագիրը: Այս տարվանից «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը Արևելյան հարևանության համար ԵՄ–ի նոր տարածաշրջանային հաղորդակցական ծրագրի (2020-2024) մի մասն է։

Իմանալ ավելին

ԵԵԴ նախաձեռնությունը և դիմելու կարգը

Հայաստանի Եվրոպացի երիտասարդ դեսպաններ