ԵՆԲ-ն ավելացնում է COVAX-ին տրամադրվող աջակցությունը

14-05-2021
Photo: European Union
Photo: European Union

Մայիսի 12-ին Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) հաստատեց COVAX նախաձեռնության միջոցով COVID-19-ի դեմ պատվաստանյութերի համաշխարհային բաշխմանն աջակցելու համար ևս 200 միլիոն եվրո տրամադրելու որոշումը։

COVAX-ին տրամադրվող աջակցությունն ուղղված է «COVAX Advance Market Commitment» մեխանիզմի միջոցով COVID-19-ի դեմ պատվաստանյութերի հասանելիության մակարդակի բարձրացմանը։ Այս աջակցությունը հետևում է COVAX-ին ԵՆԲ-ի կողմից 400 միլիոն եվրոյի ֆինանսավորմանը, որը համաձայնեցվել էր նախորդ տարվա դեկտեմբերին։ Վերջինը ԵՆԲ խոշորագույն աջակցությունն էր՝ ուղղված համաշխարհային հանրային առողջությանը։

Ակնկալվում է, որ COVAX-ին ԵՆԲ-ի նոր ֆինանսավորումը կերաշխավորվի Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի կողմից՝ ամրապնդելով COVAX-ին Team Europe-ի աջակցությունը՝ Եվրոպական հանձնաժողովի դրամաշնորհային աջակցությանը զուգընթաց։

ԵՄ-ն COVID–19-ի դեմ պատվաստանյութերի մշակումը, արտադրությունը և արդարացի հասանելիությունը արագացնելու համար նախատեսված հեղափոխական համաշխարհային նախաձեռնության՝ COVAX-ի խոշորագույն աջակիցներից մեկն է: Տեղաբաշխման հարցերով COVAX-ի գործընկեր ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջոցով արևելյան գործընկեր երկրներ, այդ թվում՝ Հայաստան են հասել COVID–19-ի դեմ առաջին պատվաստանյութերը։

COVAX-ին ուղղված նոր ֆինանսավորումը ԵՆԲ-ի 1.5 միլիարդ եվրո արժողությամբ ֆինանսավորման փաթեթի մաս է կազմում։ Այն նաև կբարելավի կանաչ էներգիայի արտադրությունն ու բաշխումը, ներդրումներ կբերի քաղաքներ ու առողջապահության, կրթության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներ, ինչպես նաև կբարձրացնի ԵՄ երկրներում գործող բիզնեսների կողմից ֆինանսավորման հնարավորությունը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

COVID–19. Ինչպե՞ս է ԵՄ-ն օգնում գործընկեր երկրներին համավարակի ժամանակ