ԵՄ-ն մեկնարկում է կայուն քաղաքների գործընկերության հայտամրցույթ

19-03-2021
Photo: European Union
Photo: European Union

Եվրոպական հանձնաժողովը ԵՄ անդամ պետությունների և ԵՄ գործընկեր երկրների տեղական ինքնակառավարման մարմիններին հրավիրում է մասնակցելու կայուն քաղաքների գործընկերության հայտամրցույթին:

Ծրագրի նպատակն ինտեգրված քաղաքային զարգացման խթանումն է՝ ԵՄ անդամ երկրների և ԵՄ գործընկեր երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև գործընկերությունների միջոցով:

Այս մրցույթն ուղղված է արձագանքելու Եվրոպական միության նոր քաղաքական գերակայություններին, մասնավորապես՝ լավ կառավարման, Կանաչ գործարքի, աճի, աշխատատեղերի ստեղծման և թվայնացման խթանմանը: Ավելի կոնկրետ՝ այն նպատակ ունի ամրապնդել քաղաքային կառավարումը, ապահովել սոցիալական ներառականություն, բարելավել դիմակայունությունը, էկոլոգիականությունը և նորարարությունները:

Հայեցակարգային փաստաթղթի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի ապրիլի 23-ն է:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Մասնակցության չափանիշները և դիմելու ընթացակարգը