ԵՄ-ն հատկացնում է 10 միլիոն եվրո դրամաշնորհ՝ Արևելյան գործընկերության համայնքներում տնտեսական աճը խթանելու համար։ Դիմե՛ք հիմա

26-02-2021
Photo: European Union
Photo: European Union

Եվրոպական հանձնաժողովը «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» (ՀՀՏԶ) նախաձեռնության շրջանակներում մեկնարկել է հայտերի և դրամաշնորհների մրցույթ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի համայնքային իշխանությունների համար։

Նախաձեռնությունը համայնքային իշխանություններին աջակցում է տեղական տնտեսական զարգացման ծրագրերի (ՏՏԶԾ-ներ) մշակման գործում՝ տնտեսական ակտիվությունը խթանելու և տեղական բիզնեսին աջակցելու նպատակով, ինչը հետագայում դրական կանդրադառնա տեղական ծառայությունների թերությունների վրա և կազդի աշխատատեղերի ստեղծման ու աշխատաշուկայում կանանց ներգրավման վրա:

Նախաձեռնության առաջին փուլի ընթացքում, որն ավարտվել է 2020 թ.-ի հոկտեմբերին, տարածաշրջանի ավելի քան 400 համայնքային իշխանություններ ստանձնել են նախաձեռնության նպատակներին հասնելու հանձնառություն, ինչպես նաև մշակվել են ՀՀՏԶ ուղեցույցներին համապատասխան ավելի քան 230 ՏՏԶԾ-ներ: Տարածաշրջանում իրականացվում են տասնվեց պիլոտային ծրագրեր:

ՀՀՏԶ-ի երկրորդ փուլը նպատակ ունի աջակցել առաջին փուլի ընթացքում մշակված ՏՏԶԾ-ների իրականացմանը: Ավելին, երկրորդ փուլը նոր շեշտ է դնում ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումային նախագծերի նախապատրաստման վրա։ Այն նաև աջակցում է գոյություն ունեցող ՏՏԶԾ-ների վրա կառուցված լրացուցիչ պիլոտային ծրագրերի իրականացմանը 15 խոշոր քաղաքային նախագծեր, ինչպես նաև ավելի քան 50 ավելի փոքրամասշտաբ նախագծեր` հասցեական աջակցություն պահանջող հատուկ խնդիրների (այդ թվում՝ նորարարական և գենդերային հարցերին վերաբերող) լուծման համար: Կապահովվի աշխարհագրական հավասարակշռություն ինչպես երկրների, այնպես էլ երկրների ներսում՝ մայրաքաղաքների ու մարզերի միջև:

Այս հայտամրցույթի շրջանակներում հասանելի գումարը մոտավորապես կազմում է 10 միլիոն եվրո (5 միլիոն եվրո՝ Հայաստանին, Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին և Մոլդովային, 4 միլիոն եվրո՝ Ուկրաինային, 1 միլիոն եվրո՝ տեղական տնտեսական զարգացման ծրագրերի հիման վրա գործողությունների իրականացմանը):

Առաջին հերթին անհրաժեշտ է մինչև ապրիլի 6-ը (Բրյուսելի ժամանակով՝ 16:00-ն) ներկայացնել ծրագրի հայեցակարգային փաստաթուղթը՝ գնահատման համար: Դրանից հետո նախապես ընտրված առաջատար հայտատուները կհրավիրվեն ամբողջական հայտ ներկայացնելու:

Հայտատուների համար 2021թ. մարտի 4-ին, ժամը՝ 13:00-ին (Բրյուսելի ժամանակով) կկազմակերպվի առցանց տեղեկատվական հանդիպում։

«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությունն աջակցում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի քաղաքներին՝ տեղական բիզնես միջավայրի բարելավման, ձեռնարկատիրության խթանման և կայուն տնտեսական զարգացման համար ներդրումների ներգրավման միջոցով աճին և աշխատատեղերի ստեղծմանը նպաստելու նպատակով։

Իմացիր ավելին

Մրցույթի մանրամասներ և հայտի ձև

«Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության հաջողության պատմություններ՝

Վրաստան Ակտիվ համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական աճի

Բելառուս Ինչպե՞ս է բիզնեսը ԵՄ աջակցությամբ փոխում կյանքը Գլուբոկոյում

ԵՄ-ն օգնում է հայուհուն իր առաջին քայլերն անել բիզնեսում