ԵՄ-ն աջակցում է քրեական վարույթում դատավարական երաշխիքների և տուժողների իրավունքների վերաբերյալ դասընթացին

09-04-2021
Photo: European Union
Photo: European Union

Հայաստանցի դատավորների, դատախազների և քննիչների առաջին խումբն ավարտել է քրեական վարույթում դատավարական երաշխիքների և տուժողների իրավունքների վերաբերյալ հեռավար դասընթացը, որը կազմակերպվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի շրջանակներում:

Ութ շաբաթ տևողությամբ ուսումնական ծրագիրը թարգմանվել ու հարմարեցվել է Հայաստանի իրավական համատեքստին և մեկնարկել է ՀՀ արդարադատության ակադեմիայի հետ համագործակցությամբ:

«Քրեական վարույթում դատավարական երաշխիքները և տուժողների իրավունքները» (մասնավորապես՝ խոցելի տուժողների, ինչպիսիք են երեխաները, սեռական բռնության կամ ահաբեկչության զոհերը) թեմայով HELP դասընթացը միավորում է քրեական դատավարություններում մեղադրյալ և կասկածյալ համարվող անձանց հիմնական դատավարական իրավունքներն ու հանցագործության զոհերի իրավունքները (շեշտը դնելով արդարադատության մատչելիության վրա): Դասընթացն անդրադառնում է նաև Եվրոպայի խորհրդի ու Եվրոպական միության իրավական հիմքերին:

HELP դասընթացի հայերեն տարբերակը հասանելի կդառնա HELP առցանց հարթակում:

Դասընթացը կազմակերպվել է «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության ու Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի (2019-2021) ներքո:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն