Հայաստանի Եվրոպացի երիտասարդ դեսպաններ

25-05-2019
Հայաստանի Եվրոպացի երիտասարդ դեսպաններ
1. Ես լսել եմ երիտասարդ եվրոպական դեսպանների մասին, բայց վստահ չեմ, թե գիտեմ՝ ովքեր են նրանք և ինչ են անում:

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Եվրոպական միության (ԵՄ) երկրները ներկայացնող 16-ից 25 տարեկան երիտասարդներից բաղկացած ցանց է:

YEAs

Նրանք կամավորներ են, ովքեր հետաքրքրված են Եվրոպական միության հետ իրենց երկրների փոխհարաբերություններով, կիսվում են իրենց գիտելիքներով ու ԵՄ-ի առաջարկած հնարավորությունների փորձով:

2016 թվականից ի վեր այս նախաձեռնությունն անշեղորեն աճել է: 2016 թվականին որպես երիտասարդ եվրոպական դեսպան ընտրվեց 100 հոգի, իսկ 2018 թվականին այդ թիվն հասավ մոտ 500-ի: Վերջին երեք տարիների ընթացքում նրանք Արևելյան գործընկեր երկրներում ակտիվորեն մասնակցել են ավելի քան 300 միջոցառումների. այցելություններ դպրոցներ ու համալսարաններ, ԵՄ քննարկման ակումբներ, եվրադպրոցներ, մասնակցություն երիտասարդական տոնավաճառներին, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գործողություններին և այլն: Նրանք նաև մասնակցություն են ունեցել և իրենց երկրների երիտասարդությանն են ներկայացրել միջազգային միջոցառումներում ու համաժողովներում, այդ թվում՝ 2018 թվականի հունիսին Ստրասբուրգում կայացած «Եվրոպական երիտասարդական միջոցառմանը» (EYE2018), 2018 թվականի դեկտեմբերին Վիեննայում անցկացված Արևելյան գործընկերության ամենամյա համաժողովին և 2019 թվականի փետրվարին Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկին:

Ամենակարևորը, սակայն, այն է, որ երիտասարդ եվրոպական դեսպաններն իրենց երկրներում ու համայնքներում կազմակերպում են միջոցառումներն ու գործողությունները՝ սեփական նախաձեռնությամբ: Օրինակ, դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ, երիտասարդ եվրոպական դեսպաններն Արևելյան գործընկերության բոլոր երկրների իրենց համապատասխան համայնքներում կազմակերպել էին հատուկ միջոցառումներ, որոնք տեղեկացնում էին մարդու իրավունքների, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է Եվրոպական միությունը խթանում դրանք:

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունը համակարգվում է ԵՄ կառույցների անունից՝ EU NEIGHBOURS east ծրագրի միջոցով:

2. Ի՞նչ օգուտ կքաղեմ ես՝ լինելով երիտասարդ եվրոպական դեսպան:

Լինելով երիտասարդ եվրոպական դեսպան` Դուք հնարավորություն կստանաք հանդիպելու նոր երիտասարդ համախոհների և զարգացնելու Ձեր անձնական հմտությունները: Դուք կկարողանաք ծանոթանալ Ձեզ հետ միևնույն գաղափարներն ու հետաքրքրությունները կիսող այլ երիտասարդների հետ՝ Ձեր և այլ երկրներից: Դուք կշրջեք ամբողջ երկրում և կշփվեք այլ մարդկանց հետ՝ խոսելով Եվրոպական միության, ձեր երկրի հետ վերջինիս գործընկերության, ինչպես նաև նրա ընձեռած հնարավորությունների մասին: Այս ամենը կօգնի Ձեզ բարելավել Ձեր թիմային աշխատանքի, խնդիրներ լուծելու, առաջնորդական և մարդկային հմտությունները: Դրանք կարևոր հմտություններ են, որոնք անհրաժեշտ են Ձեր ապագա կարիերայում:

Լինելով ակտիվ Ձեր համայնքում՝ Դուք հնարավորություն կստանաք Ձեր ընկերներին, Ձեր ընտանիքին և Ձեր երկրին ցույց տալու, թե ինչպիսի միջավայրում եք ցանկանում ապրել: Դուք կկարողանաք հզորացնել Ձեզ շրջապատող մարդկանց և ազդեցություն ունենալ նրանց կյանքում:

Եվ վերջում, որն ամենակարևորն է, երիտասարդ եվրոպական դեսպան լինելը Ձեզ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել նոր ընկերներ, կիսվել ձեր գիտելիքներով և փորձով, կամ պարզապես բացահայտել ինքներդ Ձեզ ու շրջապատող աշխարհը:

3. Արդյո՞ք ես կվարձատրվեմ իմ աշխատանքի համար՝ որպես երիտասարդ եվրոպական դեսպան:

Մասնակցությունը «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությանը կամավոր է, և որևէ վարձատրություն նախատեսված չէ:

Երիտասարդ եվրոպական դեսպանների գործունեության կազմակերպումը ֆինանսավորվում է «ԵՄ արևելյան ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅՈՒՆ» նախագծի կողմից: Այն ներառում է, օրինակ, ինտերակտիվ սեմինարների անցկացման համար այցելությունների կազմակերպումը դպրոցներ և բուհեր, բնապահպանական գործողությունները (օրինակ՝ ծառատունկ), մասնակցությունը արտերկրյա միջազգային միջոցառումներին և այլն:

4. Ես կցանկանայի դառնալ երիտասարդ եվրոպական դեսպան: Ինչպե՞ս կարող եմ դիմել:

Դուք կարող եք դիմել, եթե.

  • անդամ պետություններից կամ Արևելյան գործընկերության երկրներից (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն, Ուկրաինա) որևէ մեկի քաղաքացի եք.
  • 16-ից 25 տարեկան եք.
  • վարժ տիրապետում եք անգլերեն լեզվին.
  • հետաքրքրված եք ԵՄ-ով և վերջինիս ու Ձեր երկրի միջև գործընկերությամբ ու համագործակցությամբ.
  • հետաքրքրված եք հանրային դիվանագիտությամբ և տեղեկատվության տարածման գործունեությամբ, պատրաստ եք կիսվելու Ձեր գիտելիքներով, փորձով և տեղեկություններով.
  • մոտիվացված եք Ձեր համայնքի և երկրի զարգացմանը նպաստ բերելու հարցում.
  • հետաքրքրված եք կամավորական գործունեությամբ և պատրաստ եք էական ժամանակ հատկացնել՝ քաղաքացիական մասնակցության գործողություններում ներգրավվելու նպատակով:

Երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու համար հայտերի ընդունման նոր հայտարարություն մասին տեղեկանալու համար միացեք «Երիտասարդ եվրոպացի հարևաններ» ցանցին և բաժանորդագրվեք EU NEIGHBOURS east նախագծի նորություններին:

5. Ինչպե՞ս են ընտրվում երիտասարդ եվրոպական դեսպանները:

Դառնալ եվրոպական եվրոպական դեսպան, առաջին հերթին պետք է համապատասխանի ստանդարտներին (տեսեք քարտ # 4): Սկզբում մենք կգնահատենք Ձեր՝ անգլերենով արտահայտվելու ունակությունը և հաղորդակցական հմտությունները: Այնուհետև, մենք կքննարկենք Եվրոպական միության վերաբերյալ Ձեր գիտելիքները, ինչպես նաև Ձեր հետաքրքրությունը՝ ԵՄ-ի ու վերջինիս հետ Ձեր երկրի գործընկերության առնչությամբ: Հաջորդիվ կգնահատվի կամավորության կամ քաղաքացիական մասնակցության Ձեր փորձը: Այնուամենայնիվ, վերջնական ընտրության համար հիմք կհանդիսանան Ձեր ցուցաբերած հետաքրքրությունը, մոտիվացիան ու ներգրավվելու կարողությունը:

6. Քանի՞ երիտասարդ եվրոպական դեսպան կա Հայաստանում: Ի՞նչ բնույթի գործունեությամբ են նրանք զբաղված եղել այս ընթացքում:

Հայաստանում գործում են 46 երիտասարդ եվրոպական դեսպաններ: Անցեք հղումով՝ նրանց հետ ծանոթանալու համար:

Մինչ օրս, երիտասարդ եվրոպական դեսպանները Հայաստանում կազմակերպել եւ

մասնակցել են ավելի քան 40 քաղաքացիական մասնակցության գործողությունների, այդ թվում.

  • այցելություններ դպրոցներ և համալսարաններ՝ ԵՄ-ի ու երիտասարդների համար նրա ընձեռած հնարավորությունների մասին իրենց գիտելիքներով կիսվելու նպատակով.
  • բնապահպանական գործողություններ.
  • միջազգային և հանրային դիվանագիտության միջոցառումներ.
  • սոցիալական հիմնահարցեր:

Այստեղ նրանց կարող եք տեսնել ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ:

Ի՞նչ են արել երիտասարդ եվրոպական դեսպանները Հայաստանում՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ: Նրանք հնարամիտ գտնվեցին: Մասնավորապես, նրանք այցելեցին Գյումրիում գտնվող «Արեգակ» ներառական փուռ և սրճարան, որն իր տեսակի մեջ առաջինն է երկրում: Այն անչափ առանձնահատուկ ձեռնարկություն է, որը Եվրոպական միության օժանդակության շնորհիվ աշխատատեղեր է առաջարկում տեղի հաշմանդամներին: Այս զարմանահրաշ նախաձեռնության և մարդու իրավունքների հետ կապված հարցերի շուրջ իրազեկվածության բարձրացման նպատակով երիտասարդ եվրոպական դեսպանները մարդու իրավունքների մասին գրություններով հատուկ գավաթներով անվճար սուրճ էին հյուրասիրում անցորդներին: Մեկ գավաթ սուրճի շուրջ նրանք զրուցեցին բազմաթիվ մարդկանց հետ և գերհաճույք ստացան մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված ձգտումից:

7. Ես չեմ կարող միանալ երիտասարդ եվրոպական դեսպաններին, սակայն կցանկանայի մասնակցել նրանց գործողություններին. արդյո՞ք դա հնարավոր է:

ԱՅՈ: Նույնիսկ եթե Դուք երիտասարդ եվրոպական դեսպան չեք, կարող եք մասնակցել նրանց կազմակերպած միջոցառումներին: Դուք հետաքրքրվա՞ծ եք: Եթե այո, ապա ստորև ներկայացնում ենք այն տարբերակները, որոնց միջոցով Դուք կարող եք հետևել նորություններին.