EU4Energy տատիկի խորհուրդներն՝ ավելի էներգաարդյունավետ լինելու մասին

13-03-2020
Podcast

ԵՄ-ն Հայաստանում աջակցում է էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումներին՝ «EU4Energy» ծրագրի միջոցով: EU4Energy-ն ուղղված է Արևելյան գործընկերության երկրներում էներգիայի մատակարարման, անվտանգության և միացման հիմնահարցերին, ինչպես նաև՝ վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման խթանմանը.

Հասարակության էկոլոգիական դառնալուն զուգահեռ, մարդիկ գիտակցում են, որ էներգաարդյունավետությունը կենսական նշանակություն ունի CO2 արտանետումները նվազեցնելու և շրջակա միջավայրի վրա մարդու ազդեցությունը սահմանափակելու համար: Այն նաև էլեկտրաէներգիայի ուղղությամբ գումար խնայելու հիանալի միջոց է:

«Երբ ես ավելի երիտասարդ էի, մարդիկ իրապես շատ չէին մտածում էներգախնայողության մասին: Բայց այժմ մենք գիտենք, որ էներգաարդյունավետությունը կարևոր է: Հիշեք. խոսքը ոչ թե էներգիայի օգտագործումը դադարեցնելու, այլ՝ էներգիան ավելի իմաստուն և խնայողաբար օգտագործելու մասին է»,- ասում է EU4Energy տատիկը՝ էներգախնայողության ճանապարհի մեր սիրալիր ուղեկիցը:

EU4Energy տատիկն այցելել է Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում և Մոլդովայի Հանրապետությունում գործող ռադիոկայաններ ու կիսվել է էլեկտրաէներգիա և գումար խնայելու, ինչպես նաև շրջակա միջավայրը պահպանելու վերաբերյալ իր լավագույն խորհուրդներով:

Լսեք տատիկի հետ մեր ամբողջական հարցազրույցը և իմացեք, թե ինչ կարող եք անել՝ տնային պայմաններում ավելի էներգաարդյունավետ լինելու համար: