ԵՄ-ն ներկայացրել է COVID-19 համավարակի ժամանակ մարդասիրական օգնության ցուցաբերման նոր հայեցակարգը

12-03-2021
High Representative/Vice President, Josep Borrell and Commissioner for Crisis Management, Janez Lenarčič
High Representative/Vice President, Josep Borrell and Commissioner for Crisis…
Copyright: European Commission

Մարտի 10-ին Հանձնաժողովն առաջարկել է ավելացնել Եվրոպական միության գլոբալ մարդասիրական գործունեության ծավալները` COVID-19 համավարակի սրմամբ պայմանավորված էապես աճող մարդասիրական կարիքները բավարարելու համար: Հանձնաժողովի հանրայնացրած հաղորդագրությունում առաջարկվում են մարդասիրական օգնության տրամադրումն արագացնելուն ուղղված մի շարք կարևոր գործողություններ՝ ռեսուրսների բազան ընդլայնելու, մարդասիրական գործընկերների համար ավելի բարենպաստ միջավայր ապահովելու և ճգնաժամերի խորքային պատճառները «Team Europe» մոտեցման կիրառմամբ վերացնելու միջոցով: Այն կարևորում է միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) ուղղությամբ ուշադրության նորովի կենտրոնացումը, ինչպես նաև ուղղված է կլիմայի փոփոխության դրամատիկ մարդասիրական հետևանքներին հակազդմանը:

ԵՄ-ն հումանիտար ճգնաժամերին անմիջականորեն միջամտելու նպատակով կստեղծի եվրոպական մարդասիրական արձագանքման նոր կարողություն այն դեպքերի համար, երբ ԵՄ գործընկերների միջոցով մարդասիրական առաքման ավանդական մեխանիզմները կամ նրանց կարողությունները կարող են անարդյունավետ կամ անբավարար լինել: Այն նպատակ է հետապնդելու նպաստել նյութատեխնիկական ապահովմանը, ներառյալ փոխադրումները, ռեսուրսների համախմբմանը և տեղերում դրանց տեղակայմանը: Այս կարողությունն, օրինակ, կարող է առաջարկել նյութատեխնիկական գնահատում, օգնության պարագաների նախնական տեղակայման ու գնման, կուտակման, տեղափոխման և/կամ բաշխման աջակցություն, ներառյալ COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերումն ու խոցելի երկրներ դրանց առաքումը:

ԵՄ-ն միջազգային մարդասիրական նորմերին խստորեն հետևելը քաղաքացիական բնակչությանը պաշտպանելուն ուղղված իր արտաքին գործողությունների էլ ավելի կարևոր տարրը կդարձնի: Այն նաև կշարունակի օգնության ցուցաբերման իր հրատապ ջանքերը՝ զարգացման և խաղաղաշինության տիրույթում գործող դերակատարների հետ սերտորեն համագործակցելով ճգնաժամերի խորքային պատճառները վերացնելու և հումանիտար արտակարգ իրավիճակների համար երկարաժամկետ լուծումներ խթանելու ուղղությամբ:

Եվրոպական միությունն՝ իր անդամ պետությունների հետ միասին, աշխարհի առաջատար մարդասիրական դոնորն է, որին բաժին է հասնում տրամադրվող համաշխարհային հումանիտար օգնության շուրջ 36 տոկոսը:

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն