Եվրոպական հանձնաժողովի այս կայքը նպատակ ունի բարելավել հասարակայնության համար տեղեկատվության նկատմամբ հասանելիությունը` Արևելյան (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) և Հարավային (Ալժիր, Եգիպտոս, Իսրայել, Հորդանան, Լիբանան, Լիբիա, Մարոկկո, Պաղեստին, Սիրիա և Թունիս) հարևանության երկրներում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող նախագծերի ու ծրագրերի տեսանելիության և խթանման համար: Մենք ձգտում ենք նշված տեղեկատվությունը մատուցել ժամանակին և ճշգրիտ կերպով: Սխալների մասին ծանուցում ստանալու դեպքում մենք կփորձենք ուղղել դրանք: Այնուամենայնիվ, սույն կայքում հասանելի տեղեկատվության համար Հանձնաժողովը որևէ պատասխանատվություն ու պարտավորություն չի կրում:

 

Այս տեղեկատվությունը բացառապես ընդհանուր բնույթ է կրում և ուղղված չէ որևէ կոնկրետ անձի կամ կազմակերպության հատուկ պայմաններին արձագանքմանը, պարտադիր կերպով համապարփակ, ամբողջական, ճշգրիտ կամ արդիական բնույթ չունի, երբեմն հղումներով կապված է արտաքին կայքերի հետ, որոնց նկատմամբ Հանձնաժողովը վերահսկողություն չունի և որոնց համար Հանձնաժողովը որևէ պատասխանատվություն ու պարտավորություն չի կրում, մասնավորապես՝ այդ կայքերում տրամադրված մասնագիտական կամ իրավական խորհրդատվության առումով: Եթե Դուք հատուկ խորհրդի կարիք ունեք, ապա մշտապես խորհրդակցեք համապատասխան որակավորված մասնագետի հետ:

 

Խնդրում ենք հաշվի առնել. որևէ կերպ երաշխավորված չէ, որ այս կայքում առցանց հասանելի փաստաթուղթը պաշտոնապես ընդունված տեքստի ճշգրիտ վերարտադրությունն է: Միայն Եվրոպական միության պաշտոնական տեղեկագիրն է (տպագիր հրատարակությունը կամ, 2013թ. հուլիսի 1-ից, էլեկտրոնային հրատարակությունը՝ EUR-Lex կայքում), որ իսկական է և ունի համապատասխան իրավական ուժ:

 

Մեր նպատակն է նվազագույնի հասցնել տեխնիկական սխալներով պայմանավորված խափանումները: Այնուամենայնիվ, մեր կայքում առկա որոշ տվյալներ կամ տեղեկություններ կարող են ստեղծված կամ կառուցված լինել այնպիսի ֆայլերով կամ ձևաչափերով, որոնք զերծ չեն սխալներից, և մենք չենք կարող երաշխավորել, որ մեր ծառայությունը չի ընդհատվի կամ այլ ազդեցություն չի կրի նմանատիպ խնդիրների պատճառով: Հանձնաժողովը որևէ պատասխանատվություն չի կրում նմանատիպ խնդիրների համար, որոնց առաջացումը պայմանավորված է այս կայքի կամ փոխկապակցված որևէ այլ արտաքին կայքի օգտագործմամբ:

 

Այս ծանուցումը նպատակ չունի սահմանափակել Հանձնաժողովի պատասխանատվությունը համապատասխան ազգային օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումների առնչությամբ, ինչպես նաև չի բացառում վերջինիս պատասխանատվությունը այն հարցերում, որոնք, հնարավոր է, բացառված չեն նշված օրենքով:

 

Գաղտնիության քաղաքականություն

 

Եվրոպական հանձնաժողովը և նրա կապալառուները հավատարիմ են օգտատերերի գաղտնիության քաղաքականությանը: Գաղտնիության քաղաքականությունը տարածվում է Եվրոպական միության՝ .eu տիրույթում գործող կայքերի վրա: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել տվյալների պաշտպանության մասնագետի հետ՝ DATA-PROTECTION-OFFICER@ec.europa.eu

 

Թխուկներ (Cookie-ֆայլեր)

 

  1. Ի՞նչ են իրենցից ներկայացնում թխուկները:

 

Թխուկները տեքստային մասնիկներ են, որոնք ստեղծվել են օգտատիրոջ այցելած կայքերի ծառայությունների կողմից. այս տեքստային ֆայլերը կարող են տեղադրվել օգտատերերի սարքավորումներում այն կայքի կողմից, որտեղ նրանք տվյալ պահին գտնվում են («առաջին կողմի հաստատուն թխուկներ») կամ մեկ այլ՝ վերջինից տարբեր կայքի կողմից («երրորդ կողմի թխուկներ»):

 

Մեր կայքի աշխատանքը բարելավելու նպատակով մենք, օգտատերերի համաձայնության պարագայում, կարող ենք ձեր սարքավորումներում տեղադրել տվյալներով փոքր ֆայլեր, որոնք կոչվում են թխուկներ: Դրանք կայքին հնարավորություն են տալիս որոշ ժամանակով հիշել ձեր գործողություններն ու նախապատվություններն (օրինակ՝ մուտքանուն, լեզու, տառատեսակի չափ և այլն) այնպես, որ Դուք կայք վերադառնալիս կամ էջերը թերթելիս անընդհատ ստիպված չլինեք կրկին ներմուծել դրանք:


Օգտագործվում է թխուկների 4 տեսակ.

 

  • Առաջին կողմի հաստատուն թխուկներ.
  • Տեխնիկական սեանսային թխուկներ.
  • Երրորդ կողմի թխուկներ (ներառյալ՝ Google Analytics-ի թխուկները).
  • Երրորդ կողմի թխուկներ՝ պայմանավորված ՙԿիսվել՚ կոճակով:

 

Ստորև Դուք կարող եք տեղեկություններ գտնել մեր կայքի կողմից օգտագործվող թխուկների տեսակների ու դրանց օգտագործման նպատակների (կետ 2), դրանց տեղադրմանն համաձայնվելու (ՙopt-in՚ կամ «օգտատիրոջ համաձայնության սկզբունք») կամ մերժելու (կետ 3), ինչպես նաև թխուկների օգտագործումից հրաժարվելու (եթե Դուք արդեն ընտրել եք ՙopt-in՚ տարբերակը) հնարավորությունների մասին (կետ 4):

 

  1. Ինչպե՞ս ենք մենք օգտագործում թխուկները:

 

Սույն տեղեկատվական կայքում օգտագործվում են թխուկների հետևյալ տեսակները. ՙառաջին կողմի հաստատուն թխուկներ՚ և ՙսեանսային թխուկներ՚:

 

ՙԱռաջին կողմի հաստատուն թխուկները՚ թույլ են տալիս հետևել մեր կայքի այցելուների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությանը.

 

  • IP հասցե (անանունացված).
  • Գտնվելու վայր. երկիր, տարածաշրջան, քաղաք, մոտավոր լայնություն և երկայնություն (աշխարհագրական տեղադրություն).
  • Հարցման (կայքի այցելության) ամսաթիվը և ժամանակը.
  • Դիտարկվող էջի անվանումը (էջի անվանում).
  • Դիտարկվող էջի URL կոդը (էջի URL կոդ).
  • Ընթացիկ էջից առաջ դիտարկված էջի URL կոդը (տվյալ էջին հղված դոմեյնի URL կոդ).
  • Օգտատիրոջ սարքավորման էկրանի չափսերը.
  • Ժամանակն՝ ըստ այցելուի ժամանակային գոտու.
  • Այցելուի սեղմած կամ ներբեռնած ֆայլերը (ներբեռնումներ).
  • Սեղմված արտաքին դոմեյնների հղումները (արտաքին հղումներ).
  • Էջերի գեներացման ժամանակը (ցանցային սերվերի կողմից գեներացվելու և այնուհետև այցելուի կողմից ներբեռնվելու համար կայքէջերից պահանջվող ժամանակը. էջի արագություն)
  • Կիրառվող դիտարկիչում (բրաուզեր) օգտագործվող հիմնական լեզուն (ընդունելի լեզվի անվանում).
  • Կիրառվող դիտարկիչի տարբերակը, դրա փլագինները (PDF, Flash, Java, …), օպերացիոն համակարգի տարբերակը, սարքավորման որոշիչը (օգտատեր-գործակալի անվանում).
  • Այցելված կայքի լեզու.
  • Արշավներ.
  • Կայքի որոնողական համակարգ.
  • Իրադարձություններ:

 

Հավաքված տվյալները չեն տարածվի այլ կազմակերպությունների շրջանում՝ ելնելով մարքեթինգային, շուկայի ուսումնասիրության կամ այլ առևտրային նպատակներից: Ավելին, վերը նշված տվյալները չեն կարող օգտագործվել մասնավոր այցելուի նույնականացման համար:

 

ՙԱռաջին կողմի հաստատուն թխուկները՚ ստեղծվում են այս կայքի կողմից և նպաստում են.

 

  • կայքի պատշաճ աշխատանքին.
  • Կայքի գործառնության համար անհրաժեշտ վիճակագրության հավաքմանը, ինչի համար կայքն օգտագործում է Google Analytics-ի հնարավորությունները (ներքևում տրամադրված է լրացուցիչ տեղեկատվություն).
  • սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածմանը:

 

ՙԱռաջին կողմի հաստատուն՚ թխուկների պահպանման ժամկետը լրանում է տասներեք (13) ամսում, ինչից հետո դրանք ինքնաբերաբար վերանում են օգտատերերի սարքավորումներից:

 

«Տեխնիկական սեանսային» թխուկները որևէ տվյալ չեն պարունակում. դրանք տեղադրվում են օգտատիրոջ սեանսի ժամանակի համար (կայքի դիտման ընթացքում ծախսված ժամանակ): Այս թխուկներն անհրաժեշտ են կայք այցելելիս այցելուի ընտրանքները պահպանելու համար: Այցելուի՝ կայքը լքելուն պես սեանսային թխուկը ջնջվում է:

 

«Երրորդ կողմի թխուկները» (ներառյալ՝ Google Analytics-ի թխուկները) մանրամասն ներկայացված են ստորև՝ 6-րդ բաժնում:

 

ՙԿիսվել՚ կոճակով պայմանավորված ՙերրորդ կողմի թխուկները՚, օգտատիրոջ համաձայնության պարագայում, տեղադրվում են համակարգչում, որպեսզի օգտատերերը բովանդակությունը սոցիալական ցանցերում տարածելու հնարավորություն ստանան:

 

Մեր կայքը չի տեղադրում մեր սոցիալական ցանցերի հղումների ցուցադրմամբ թխուկներ, երբ Դուք դիտում եք այն:

 

  1. Օգտատիրոջ համաձայնության սկզբունք

 

Առաջին անգամ կայք մուտք գործելիս այցելուին տրվում է ընտրության հնարավորություն՝ թույլատրել թխուկների տեղադրումը (ՙԱյո, ես համաձայն եմ՚) կամ մերժել այն (ՙՄերժել թխուկների տեղադրումը՚):

 

Համաձայնվել թխուկների տեղադրմանը. այս տարբերակի վրա սեղմելով՝ այցելուն համաձայնություն է տալիս բոլոր տեսակի թխուկների տեղադրմանը՝ հետևյալ նպատակներով.

 

  • Կայքի օպտիմալ աշխատանք.
  • Սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածում.
  • Վիճակագրության հավաքագրում:

 

Մերժել թխուկների տեղադրումը. այս տարբերակի վրա սեղմելով՝ այցելուն վերը նշված թխուկներից որևէ մեկի տեղադրման համաձայնություն չի տալիս: Այս դեպքում միայն սեանսային թխուկ է տեղադրվում. սա տեխնիկական թխուկ է, որի հիմնական նպատակն այցելուների կատարած ընտրությունը հիշելն է: Այս թխուկը տեղադրված է օգտատիրոջ սեանսի տևողության համար (կայքի դիտման ընթացքում ծախսած ժամանակ) և ինքնաբերաբար կջնջվի՝ նշված սեանսի ավարտվելուն պես: Թխուկներից հրաժարվելը չի խանգարի Ձեզ լիարժեքորեն օգտվել կայքից:

 

Թխուկների մասով ընտրության բացակայություն. եթե այցելուն ոչ համաձայնվում, և ոչ էլ մերժում է թխուկների տեղադրումը, ապա կայքը դա համարում է թխուկների տեղադրման մերժում, և բոլոր առնչվող գործառույթները դադարեցվում են մինչև այն պահը, երբ ընտրություն կկատարվի: Այցելուների սարքավորումներում որևէ թխուկ չպետք է տեղադրվի, քանի դեռ բացակայում է «Այո, համաձայն եմ» տարբերակի սեղմամբ դրական ընտրությունը:

 

  1. Օգտատիրոջ հրաժարման սկզբունք

 

Թխուկների տեղադրման համար այցելուի համաձայնության դեպքում միշտ հնարավոր է փոխել այդ որոշումը՝ հրաժարվելով դրանցից: Հրաժարման համար այցելուները պետք է ջնջեն բոլոր թխուկներն իրենց դիտարկիչից: Այդ դեպքում, այնուամենայնիվ, հնարավոր է, որ ամեն անգամ կայք այցելելիս Դուք ստիպված կլինեք որոշ կարգավորումներ անել ձեռքով: Հնարավոր է նաև, որ որոշ ծառայություններ ու գործառույթներ կարող են չգործել:

 

Որպեսզի իմանաք, թե ինչպես կարելի է մաքրել թխուկները տարբեր դիտարկիչներում, այցելեք այստեղ՝ https://www.aboutcookies.org/

 

  1. Do Not Track (ՙՉհետևել՚) տարբերակ

 

ՙDo Not Track՚-ը տեխնոլոգիա է, որն այցելուներին հնարավորություն է տալիս խուսափել կայքերի կողմից իրենց տվյալների օգտագործումից, ինչ նպատակով էլ որ դա լինի, ներառյալ՝ վերլուծական ծառայությունների, գովազդային ցանցերի և սոցիալական հարթակների օգտագործումը: Դուք կարող եք ակտիվացնել ՙDo Not Track՚ տարբերակն անմիջապես Ձեր դիտարկիչում: Google Analytics-ը չի հետևում այն օգտատերերին, ովքեր ակտիվացրել են այս տարբերակն իրենց դիտարկիչներում:

 

  1. Google Analytics

 

Այցելուների՝ վերևում նկարագրված տեղեկատվությանն հետևելու նպատակով կայքն օգտագործում է Google Analytics հարթակը: Այդ նպատակով վերևում նշված հավաքագրված տվյալները փոխանցվում են Google Inc.- ին: Այցելուների IP հասցեները կայքի կողմից անանունացվում են` նախքան դրանք Google Inc-ին փոխանցելը: Սա պաշտպանում է այն այցելուների անանունությունը, ովքեր կայքի ամբողջական գործառնության համաձայնություն են տվել:

 

Google-ը գործում է ՙԵՄ-ԱՄՆ գաղտնիության վահան՚ շրջանակային համաձայնագրին համապատասխան, իսկ դրա հավաստագրման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել այստեղ:

 

Ավելին, Google-ը, այդ թվում՝ Google Inc.-ն ու ամբողջությամբ նրան պատկանող ամերիկյան դուստր ձեռնարկությունները հավաստել են, որ հավատարիմ են Գաղտնիության վահանի համապատասխան սկզբունքներին, ներառյալ՝ Google Analytics-ի մասով:

 

Google-ի գաղտնիության քաղաքականության մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել այստեղ:

 

ՙԵՄ-ԱՄՆ գաղտնիության վահան՚ շրջանակային համաձայնագրի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել այս էջում:

 

Google Analytics-ն կատարում է տվյալների պահպանման կառավարման ներկառուցված գործառույթ: Այս առանձնահատկությունը կայքերի սեփականատերերին օժտում է ճկունությամբ՝ սահմանելու Google Analytics-ի համապատասխան օգտահաշվում պահպանվող տվյալների պահպանման ժամանակահատվածը: Սահմանված պահպանման ժամկետը 26 ամիս է. այս ժամանակային սահմանից դուրս գտնվող ցանկացած տվյալ ջնջվում է Google-ի սերվերներից: